Բայրամովը ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

MyCollages

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Բայրամովը «գոհունակություն է հայտնել Լաչինի ճանապարհով մեքենաների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի, ապրանքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի կապակցությամբ»։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե անհիմն են Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար լարված իրավիճակի մասին հայկական կողմի պնդումները։

--00—ՅՄ