Բայրամովն ու ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը քննարկել են Մեծամորի ատոմակայանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

51831092390_bcef4b75d9_b

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության, ինչպես նաև միջուկային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Մեծամորի ատոմակայանին։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը` կարևորելով Մեծամորի ատոմակայանի շահագործման ընթացքում Գործակալության կողմից սահմանված անվտանգության չափանիշների պահպանումը:

Նա նաև պնդել է, որ Հայաստանն օգտագործում է «հնացած տեխնոլոգիաներ»:

--00—ՅՄ