Ռազմագերիների փոխանակման խնդիրը Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը: Հորդորել եմ նոր թափ հաղորդել այդ ուղղությամբ ջանքերի գործադրմանը՝ հայտնելով մեր անվերապահ պատրաստակամությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկել ենք փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ ևս»,- գրել է Հարությունյանը։

--00--ԱՀ