ԱՄՆ-ը հասկանում է բոլոր կողմերի շահերը Լաչինի ճանապարհի հարցում. Բլինքենի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

նկար

ԱՄՆ-ը հասկանում է բոլոր կողմերի շահերը Հայաստանը Ղարաբաղի հետ կապող Լաչինի ճանապարհի անվտանգության ապահովման հարցում։ Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող, Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հասկանում ենք Ադրբեջանի անվտանգության շահերը Լաչինի ճանապարհին։ Բնականաբար, հասկանում ենք բոլոր կողմերի անվտանգային շահերը։ ԱՄՆ-ը միջնորդի դեր չի խաղում խաղաղ գործընթացում, մեր դերը հիմնականում այս գործընթացին նպաստելն է։ Ամենակարևորը համաձայնության գալն է, ձևակերպումներ առաջ քաշելը, որպեսզի խաղաղ պայմանագիրը լինի կայուն, տևական, այն պետք է բխի կողմերից, ոչ թե ԱՄՆ-ից կամ մեկ ուրիշից»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցերը։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, և որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ 

--00—ԼՄ