Բայրամովը պնդել է, թե իբր հիմք չունեն Հայաստանի այն պնդումները, թե Լաչինի ճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

լաչինի-միջանցք.jpg

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագան Կոժիչի հետ հանդիպմանը կրկին կեղծ հայտարարություններ է արել, թե իբր Լաչինի միջանցքը փակ չէ: Հանդիպման մանրամասները ներկայացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Լաչինի ճանապարհով 3000-ից ավելի ավտոմեքենա է անցել, և այլ փաստեր, որևէ հիմք չկա Հայաստանի այն պնդումների համար, թե Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը, հայ բնակիչների դեմ շրջափակում է կիրառվել, և որ մարդասիրական լարված  իրավիճակ է»,- ասել է Բայրամովը:

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապաշրջափակել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը:

--00—ԼՄ