Վիտալի Բալասանյանը հանդիպել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

Վիտալի Բալասանյան

Հուլիսի 28-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։  

Հանդիպմանը, որին մասնակցել է Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են հետպատերազմյան շրջանում իրականացված մարդասիրական ծրագրերը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

--00—ՄՀ