Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը կարևորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

331374155_1372808633551364_23173470469995426_n

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներին:

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵԽ 2019-2022թթ Գործողությունների ծրագրով իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում», «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զրագացմանը» ծրագրերը:

Նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը՝ անհրաժեշտ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև օրենսդրական նախագծերի փաթեթի մշակման աշխատանքներին օժանդակելու համար:

Կարևորվել է նաև ԵԽ աջակցությունը` նախարարության կողմից մշակված նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքների տրամադրման կապակցությամբ:

Ակնկալվում է ԵԽ-ի հետ շարունակել համագործակցությունը հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման, հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացման, օրենսդրության կատարելագործման, հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման և դրանից բխող միջոցառումների իրականացման ուղղություններով:

--00—ՅՄ