Արա Մկրտչյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Ե

Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։

2000թ.-ից Արա Մկրտչյանն աշխատել է որպես՝ օպերլիազոր, քննիչ, ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության Պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, ՀԿԳ ավագ քննիչ,

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության պետ:

Մասնագիտական գործունեության մանրամասներն այստեղ՝

https://www.moj.am/staff/view/staff/2
—00–ԱՀ