Տղաների հետ դեռ չենք խոսել. համայնքապետը՝ ադրբեջանական կողմում հայտնված քաղաքացիների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակական

«Քասախցի երկու երիտասարդները, որոնք մոլորվել էին Գորիս-Որոտան ճանապարհահատվածում, իմ տեղեկություններով երեկ կեսգիշերին տեղափոխվել են Գորիսի Ռազմական ոստիկանություն: Տղաները մի քանի ժամից տանը կլինեն, դեռևս նրանց հետ չենք խոսել, թե ի՞նչ հանգամանքներում են մոլորվել»,- այս մասին 24News-ին ասաց Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը:

Անդրադառնալով այն հավաստումներին, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտան ճանապարհահատվածն ուղիղ ճանապարհ է և մոլորվել հնարավոր չէ,և կարծիքներ կան, որ հնարավոր է երիտասարդներին առևանգել են, Արա Մկրտչյանն ասաց.

«Լավ կլինի մի քանի ժամ սպասել, նրանց հետ կխոսենք և պարզ կլինի, թե իրականում ինչ է եղել, որքանով ես եմ տղյակ, այդ տարածքում մոլորվելու տեղ չկա»:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Կեսգիշերին արդեն տեղեկություն տարածքվեց, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց:

--00--ԿԿ