Քասախի համայնքապետը կկալանավորվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Նոյեմբերի 9-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին չկալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ Քասախի համայնքապետը պետք է կալանավորվի։

Այս մասին 24News-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Արա Մկրտչյանը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։ Քասախի համայքապետը չի ընդունում մեղադրանքը, իսկ հետապնդումը որակում է «քաղաքական» և այն կապում է դստեր քաղաքական գործունեության հետ։

Ըստ ՀՔԾ-ի՝ Քասախ համայնքի ղեկավարը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից՝ իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել՝ քվեարկելու «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել:

--00—ԼՄ