Արցախում գնումների համար նախատեսված կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

580a2d09-7151-4814-8dd0-49e860eaf63c.jpg

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն տեղեկացնում է, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից, ժամը 9:00-ից:

«Հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:

 Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով»,-ասված է հայտարարության տեքստում:

--00—ԶՀ