Արցախում որոշ ապրանքների ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

2023-01-21-f285d76b-8f31-43cc-9bb1-2448bd4ccd47

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը  տեխնիկական պատճառներով, ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից։

«Սպասարկման կետերում աշխատանքն վերսկսելուն պես ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ