Արցախում նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

40747725_0_11_1281_731_600x0_80_0_0_2452571c1af98b8489f98ed08e7acda1

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն տեղեկացնում է՝ ԱՀ պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում:

Շրջափակման պայմաններում հատկապես միրգ-բանջարեղենի մատակարարումների խնդիրներով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ը:

--00—ՅՄ