ԲՏԱ-ում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ավելի քան 20 գիտնականների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և հանրապետության առաջատար բուհերի բնագիտական ոլորտում գիտահետազոտական և նորաստեղծական գործունեություն իրականացնող ավելի քան 20 գիտնականների հետ:

Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Սահակյանն ընդգծել է գիտական ներուժի դերը երկրի բարգավաճման, ոլորտի զարգացման և առկա խնդիրների կարգավորման հարցերում, նշել, որ գիտելիքահենք տնտեսության զարգացումը կարող է մեծապես նպաստել գիտության, բիզնեսի և պետության փոխգործակցության ակտիվացմանը։ Նախարարի տեղակալը գիտնականներին է ներկայացրել նախարարության ռազմավարությունը, իրականացվող ծրագրերն ու տեսլականը, որոնց հիմքում գիտելիքահենք տնտեսության զարգացման խթանումն է:

Դավիթ Սահակյանն առաջարկել է գիտնականներին դիտարկել ուսանողների հետ փոքր ստարտափների ստեղծման, ոլորտային կոնֆերանսների կազմակերպման, այլ նախարարությունների հետ հեքեթոնների անցկացման, բուհերում տեխնոլոգիական ձեռներեցության առարկայի ներդրման, միջազգային փորձի օգտագործման հնարավորությունները:

--00—ԼՄ