Հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

աին

Հունվարի 15-ին, ժամը 16։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և ավտոսանդուղք։

Հրդեհն ինքնամարվել է․ այրվել է էլեկտրական ջրատաքացուցիչ։

--00--ԱՀ