Հրդեհ՝ Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում․ մեկնել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

աին

Հունվարի 6-ին, ժամը 14։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ․Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանի Մանթաշյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 14։41-ին։ Այրվել է բնակարանի ննջասենյակը գույքով (մոտ 15 քմ) եւ ջերմահարվել փակ պատշգամբի առաստաղը (մոտ 12 քմ)։

--00--ԱՀ