Արցախում երեկվանից անջատված ինտերնետ կապը դեռևս չի գործում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

1101546_v1.thumb_.jpg

Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մալուխի վնասման հետևանքով ֆիքսված ինտերնետ կապը դեռեւս չի գործում։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ընկերությունից։ Բացի այդ, մալուխի վնասման հետևանքով Արցախից Հայաստան չի լինում զանգահարել։

Նշենք, որ արդեն  33 օր Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Արցախում  հումանիտար ճգնաժամ է:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ