Հայաստան ինտերնետ մատակարարող վրացական ընկերությունն անցավ Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր գործարար Նասիբ Հասանովի NEQSOL ընկրությունը ձեռք է բերել  Վրաստանի խոշորագույն Caucasus On-line ընկերության մնացած 51%-ը՝ դառանալով 100%-ի բաժնետեր:

Տարածաշրջանի հիմնական ինտերնետ մալուխի վաճառքի պատմությունը, որից օգտվում է նաև Հայաստանը, մեծ աղմուկ էր առաջացրել անցած տարի։

Այն ժամանակ հայտարարվել էր, որ հաջողվել է կանգնեցնել գործընթացը և թույլ չտալ ադրբեջանա-թուրքական ընկերություններին տիրանալ տարածաշրջանի ինտերնետին։ Հավանաբար, Արցախյան պատերազմից ու Վրաստանի և Ադրբեջանի «նոր» հարաբերություններից հետո հաջողվել է գործարքը հասցնել ավարտին։

Թբիլիսին գոհ չէ այդ գործարքից, սակայն, ըստ երևույթին, արդեն չի կարող ոչինչ անել Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական էքսպանսիայի դեմ։ Թբիլիսին համոզվեց, որ Ադրբեջանին աջակցելը Արցախյան պատերազմի ժամանակ չի պաշտպանել Վրաստանին էքսպանսիայից։

--00--ԱՀ