«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

karmir-xach2.jpg

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նրանք այցելել են բանտարկյալներին, որոնց գոյությունը պաշտոնապես ճանաչված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այժմ նրանք 33-ն են, սակայն իրավապաշտպանների տվյալներով՝ եւս 80 մարդ գտնվում է ադրբեջանական գերության մեջ։

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց կալանքի պայմաններին, նրանց առողջական վիճակին և օգնել կապ հաստատել ընտանիքների հետ, @SputnikArmenia-ին ասաց Կարմիր Խաչի պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

--00—ԶՀ