Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

12.jpg

Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նրանց հնարավորություն է տրվել նամակների, հեռախոսազանգերի և տեսահաղորդագրությունների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։

Նրանք այցելել են նրանց, ում պաշտոնապես հայտարարել են Ադրբեջանի իշխանությունները,- @SputnikArmenia-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նման այցելությունների նպատակն է գնահատել առողջական վիճակը, ստուգել կալանքի պայմանները։

 --00—ԶՀ