Կարմիր խաչն ավելացրել է ԼՂ-ում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով 50 մլն եվրոյի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Արցախ

Կարմիր խաչը կշարունակի ԼՂ-ում պատերազմից հետո ռազմագերիների փոխանակման հարցով աշխատանքը: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերը:

«Կարմիր խաչն ուղիղ հասանելիություն ունի ձերբակալվածների նկատմամբ: Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք խորհուրդներ տալ, սակայն համապատասխան կառավարությունները պետք է որոշեն և վերջնական գնահատական տան: Հուսով եմ, որ ապագայում կհաջողվի բոլոր ձերբակալված անձանց համար խնդրի լուծում գտնել»,-նշել է նա:  

Պիտեր Մաուրերը հայտնել է, որ այս տարի միջազգային կառույցը 5 անգամ ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը` հասցնելով 50 մլն եվրոյի:

--00--ԿԿ