Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել մայրաքաղաքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

304632144_651727746309248_4021331929528358314_n (1).jpg

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Ըստ այդմ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի - Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:

--00—ԶՀ