Վաղարշյան փողոց-Կոմիտասի պողոտա խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

․

Մայրաքաղաք Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց – Կոմիտասի պողոտա հատվածում: Այս մասին տեղեկացավ քաղաքապետարանից:

Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ):

Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի:

--00--AH