Հերթական ուսապարկն է, ասել են՝ «դատարան դիմի», դիմել է. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

քաղաքական

Հերթական ուսապարկն է, ասել են՝ «դատարան դիմի», դիմել է։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իր դեմ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ներկայացրած հայցին:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի համաձայն՝ քաղաքապետը պահանջում է Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար։ Նշյալ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հավաքներ անցկացնելու օրենքով սահմանված կարգը խախտելը․

1. Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»։

Պատգամավոր Իշխան Սաղաթելյան խոսքերով՝ քաղաքապետի այս քայլը ժողովրդի դիմադրությանը կոտրելու, մարդկանց բանտարկելու, հետապնդելու համար է։ «Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունների կողմից խրախուսանքի են արժանանում, պարգևավճար են ստանում, բայց նրանց որոշումները այլևս ոչ զայրացնում են, ոչ էլ զարմացնում։ Մենք պետք է հասկանանք՝ ոնց ենք ժողովրդին ոտքի հանում, սրանց վռնդում ու երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալիս», - եզրափակեց Սաղաթելյանը։

Սերգեյ Առաքելյան