Ծիծեռնակաբերդի ծառատունկը հնարավոր է դարձել 2 տարվա համառ թիմային աշխատանքի շնորհիվ. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

«Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօրվա ծառատունկը հնարավոր դարձավ կազմակերպել միայն վերջին երկու տարվա համառ թիմային աշխատանքի շնորհիվ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետը:

«Դեռևս 2019 թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ մտավ գարնանը:

Համայնքին պատկանող տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար նախ ամբողջությամբ փոխվեց հիմնական ոռոգման ցանցը:

Համայնքային 8.5 հա տարածքի վրա կառուցվեց նոր սնուցող ոռոգման ցանց:

Վերականգնվեց քաղաքի ջերմոցային տնտեսությունը, որը հնարավորություն է տալիս այսօր ծառատունկին անհրաժեշտ 80% ծառերը և թփերը մատակարարել համայնքային տնկարանից»,- տեղեկացրել է Հրաչյա Սարգսյանը և ավելացրել, որ այդ վայրում անտառային գոտի ստանալու համար հարկավոր է տևական խնամք և հոգատարություն, ինչին լծվելու են և ինչը հետևողականորեն իրագործելու են իրենց թիմով:

--00—ԼՄ