Բոլոր հեղափոխականները սատանայի գործիքներն են, Փաշինյանը պետք է հեռանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Բոլոր հեղափոխականները սատանայի գործիքներն են, Փաշինյանը պետք է հեռանա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Հայաստանի ամենակարևոր խնդիրը գործող սահմանադրությունն է, որը պարզապես խայտառակ փաստաթուղթ է, և հենց սա է Նիկոլ Փաշինյանի ամենագլխավոր ձախողումը, ինչից հետևում է, որ նա պետք է հեռանա։

Հայրիկյանի կարծիքով՝ այս իշխանությունը ժողովրդավարական չէ, և Փաշինյանն էլ ժողովրդավարական ճանապարհով չի եկել իշխանության։

Մանրամասները՝ տեսանյութում։