Փաշինյանը ջարդեց վասալներին․ Քոչարյանի անունը մի՛ տուր․ թեժ բանավեճ՝ 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

«Ռոբերտ Քոչարյանին էլ ո՛չ, Սերժ Սարգսյանին էլ ո՛չ, Հայրիկյան Պարույրին էլ ո՛չ: Հեղափոխականներն այսօր ճիշտ են անում, որ հներին չեն հրավիրում կառավարման օղակներ ու չեն տալիս պաշտոններ, որովհետև հները գալու են իրենց հին ծրագրերով, վերականգնելու են իրենց հին մտածելակերպը, ես դեմ եմ, որ երիտասարդների ձեռքից խլենք նախաձեռնելու, ստեղծագործելու իրավունքը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Դերի մեջ պետք չէ մտնել ու ասել խիստ վիճելի բաներ»,- Ազատ Արշակյանին հակադարձում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Եթե ամենակարևոր հարցի, այն է՝ Սահմանադրության հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն գալիս քաղաքական իրարամերժ ուժերը, նշանակում է մենք դեռևս պետություն դառնալու հանրություն չենք»,- նշել է Հայրիկյանը:

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են նաև ներքաղաքական օրակարգի մի շարք կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ