Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի. դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

55

Մարտի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Սիրիայի խորհրդարան /Ժողովրդական Ժողով/ և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ: Այս մասին հայտնում են Սիրիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանն նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սիրիայի Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձավ հայ և սիրիացի ժողովուրդների համերաշխության ևս մեկ վկայություն:

Այս լույսի ներքո, դեսպան Տ. Գևորգյանը սիրիական կողմին է փոխանցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական բերակամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ նամակ-հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքներին և, մասնավորապես, Արցախում հումանիտար ճգնաժամ հրարելու վերջինիս քայլերին: Դեսպանը Խորհրդարանի նախագահին տեղեկացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին:
Համուդա Սաբբաղը սիրով ընդունել է հրավերը և խոստացել է ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել՝ Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին:

Փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից փախստականի, ներգաղթյալի կամ զբոսաշրջիկի կարգավիճակով ժամանել է Հայաստան: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի՝ հիմնականում ազգությամբ հայեր: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ այդ մասին դեսպանատան հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

«Առանձնահատկությունն այն է, որ նրանք գրեթե բոլորը ազգությամբ հայեր են, ունեն այստեղ ընկերներ, հարազատներ, տուն, այդ իսկ պատճառով չեն դիմում օգնության համար», - նշեց ժամանակավոր հավատարմատարը:

Ըստ Ավտոնոմովի՝ ուկրաինական դեսպանությունը որոշ հնարավորություններ ունի մարդկանց «տեղավորելու», նրանց բնակեցման հարցը լուծելու համար, բայց զբաղվածության հարցը լուծելը ավելի դժվար է:

Հատկանշական է, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ երևանցիներ, շրջանների բնակիչներ, ըստ Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչի, դիմում են դեսպանատուն՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ուկրաինացի փախստականներին վերաբնակեցնելու գործում:

Ավելի վաղ Դենիս Ավտոնոմովը լրագրողներին հայտնել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինան լքել է մոտ 3,5 միլիոն փախստական:

 --00—ՀԶ