Ուկրաինան պատրաստակամ է կառուցողական կերպով զարգացնել ՀՀ հետ երկկողմ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

30

Հայաստանն ու Ուկրաինան դեկտեմբերի 25-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս կապակցությամբ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ նշելով.

«1991 թվականի այս օրը Ուկրաինայի և Հայաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք կառուցողական կերպով զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ մեր փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»։

--00--ԱԹ