Դոնբասից Ռուսաստանի հետ սահմանը մեկ օրում ավելի քան հինգ հազար փախստականներ են հատել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

դոնբաս

Ավելի քան հինգ հազար փախստականներ են մեկ օրում Դոնբասից հատել ՌԴ-ի հետ սահմանային անցակետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանային վարչությունը:

«Անցած օրվա ընթացքում անցակետով սահմանը հատել են ավելի քան հինգ հազար փախստականներ, որոնք տարհանվել են Դոնբասի հանրապետության տարածքից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի կեսերից. Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:

ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել Է Ռոստովի մարզ քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինա ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին տարհանումը վերաբերում Է կանանց, երեխաներին եւ տարեց մարդկանց

--00—ՄՀ