ԵՄ-ն հրաժարվել է մինչև օգոստոսի կեսերը բացել ՌԴ հետ սահմանները

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

 

․

Եվրոպական միությունը կրկին Ռուսաստանի Դաշնությունը չի ներառել այն երկրների շարքում, որոնց հետ ԵՄ սահմանները կարող են բացվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Թարմացված «սպիտակ ցուցակը» Բրյուսելը կհրապարակի առաջիկա օրերին, իսկ հաջորդ անգամ այդ ցուցակը կվերանայեն օգոստոսի կեսերին:

«Ոչ, Ռուսաստանն այս ցուցակում դեռ ներառված չէ: Ցավոք, վիճակագրությունն ասում է, որ դեռ վաղ է ՌԴ-ն ընդգրկել այդ ցուցակում»,- ասել է աղբյուրը:

--00--