Դոնբասի Ռուսաստան տարհանված բնակիչների թիվը հասել է 137 հազարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

դոնբաս

Փետրվարի 18-ից ի վեր Ռուսաստան տարհանված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների թիվը հասել է 137 հազար մարդու: Մարտի 2-ին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են ուժային կառույցներում:

«Մարտի 2-ի առավոտվա դրությամբ ԴԺՀ-ից եւ ԼԺՀ-ից Ռուսաստանի սահմանը հատել Է 137 հազար մարդ: Նրանցից 85,5 հազարն Ուկրաինայի քաղաքացիներ են, շուրջ 51 հազարը՝ Ռուսաստանի, ավելի քան 560-ը՝ այլ պետությունների»,-զրուցակիցն ասել Է գործակալությանը:

Նրա խոսքով՝ Դոնբասի բնակիչներին ընդունում են արդեն Ռուսաստանի 23 տարածաշրջաններ, որտեղ ժամանակավոր տեղավորման 261 կետերում գտնվում Է մոտավորապես 18,4 հազար մարդ:

«Մյուսները տեղավորման համար օգնություն չեն խնդրել»,-հավելել Է աղբյուրը: Փետրվարի 18-ին ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի -եկավարներ Լեոնիդ Պասեչնիկը եւ Դենիս Պուշիլինը հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստանի տարածք տարհանելու մասին՝ կապված մարտական գործողությունների սաստկացող սպառնալիքի հետ:

--00—ՄՀ