Ադրբեջանը տարհանում է իր քաղաքացիներին Ուկրաինայից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ադրբեջան

Խարկովում Ադրբեջանի հյուպատոսությունը սկսել է իր քաղաքացիների տարհանումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հյուպատոսության տարածած հայտարարությունը։

«Խարկովի, Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Ադրբեջան, գրանցման համար կարող են դիմել Խարկովում Ադրբեջանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարան»,- ասվում է հաղորդագրությունում։

--00--ՄՀ