Դեբեդում 34-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակել էր 30-ամյա տղամարդու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

կրակոց

Փետրվարի 20-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ փետրվարի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Դեբեդ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա տղամարդը 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանից կրակել էր 30-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն վրիպել էր:

34-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:
Որսորդական հրացանը վերցվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։

--00—ՄՀ