Ջրի նմուշառում է կատարվել Դեբեդ և Աղստև գետավազանների լրացուցիչ 25 տեղամասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

5ef15a6e-abf3-4154-b4f4-4cb8f8d10967.jpg

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում հունիսի 19-27-ն իրականացրել են մակերևութային ջրերի ֆիզիկաքիմիական, հիդրոկենսաբանական ու հիդրոմորֆոլոգիական հետազոտության և ջրի նմուշառման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Ուսումնասիրություններն իրականացվել են Դեբեդ և Աղստև գետավազանների լրացուցիչ 25 տեղամասերում՝ «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում։

Աշխատանքի նպատակն է ստեղծել տվյալների բազա Հյուսիսային ՋԿՏ-ում ջրային մարմինների էկոլոգիական վիճակի և միտումների գնահատման, ռեֆերենս տեղանքների հաստատման, ինչպես նաև ջրավազանային կառավարման պլանի մշակման աշխատանքների՝ ջրային մարմնի տարանջատման, ճնշում-ազդեցությունների և ռիսկերի գնահատման համար, մոնիթորինգի ծրագրերի մշակման։

--00—ԶՀ