Ադրբեջանցի կորած սպայի դին գտել են ՀՀ-ի հետ սահմանի մոտ գտնվող լեռներում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

Ադրբեջան

Արցախի լեռներում որոնողական աշխատանքների մասնակիցները Հայաստանի հետ սահմանի Ալ լճերի տարածքում հայտնաբերել են երկու օր առաջ մոլորված ադրբեջանցի սպայի դի․ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 31-ին, ժամը 12.30-ի սահմաններում, հայտնաբերվել է Քարվաճառում անհետ կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բագիրովի դին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանական բանակի չորս զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա, հունվարի 29-ին մոլորվել են Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով։

 Նույն օրը հայտնաբերվել են երեք զինվորականներ, նրանք անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, սպայի որոնողական աշխատանքները շարունակվել են։

 --00—ՄՀ