Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 12,  24 News

Բիչախչյան

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, «Արարատի» ղեկավարության և մարզչի հանդիպումից հետո կողմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը:

Գլխավոր մարզչի հետ միասին ակումբից հեռացել են նաև Բիչախչյանի օգնականներ Ֆելիքս Խոջոյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանը «Արարատը» գլխավորում էր 2020 թվականի ամառվանից: Վերջինիս գլխավորությամբ ակումբը 13 տարվա դադարից հետո կարողացավ դառնալ Հայաստանի գավաթակիր, ինչպես նաև հաջողության հասնել եվրագավաթներում՝ հաղթահարելով մեկ փուլ։

--00—ՄՀ