Վարդան Բիչախչյանը դիմել է «Արարատի» երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News 

Բիչախչյան

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ակումբի մամուլի ծառայության միջոցով դիմել է թիմի երկրպագուներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում ցուցաբերած աջակցության համար։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որը դուք ցուցաբերեցիք «Արարատին» գավաթի եզրափակիչ խաղում և ոչ միայն այդ օրը:

Մենք, աշխատելով «Արարատում», անընդհատ զգում նեք Ձեր սրտացավությունն ու աջակցությունը: Դա գլխավոր շարժիչ ուժերից է, որը մղում է թիմին առաջ:

Ձեր աջակցությունը գավաթի եզրափակիչ խաղում անկրկնելի էր և մեծապես նպաստեց մեր միասնական հաջողությանը: Միայն Ձեր շնորհիվ էր հնարավոր կոտրել առանց տիտղոսների երկար տարիների անհաջող ընթացքը:

Գավաթային այս հաջողությամբ մենք չպետք է կանգ առնենք և այժմ, երբ առաջնության ավարտին մնում է անցկացնել չորս հանդիպում ու ոչինչ դեռ պարզ չէ, մենք ունենք Ձեր աջակցության կարիքը ավելի, քան երբևէ, և համոզված եմ, որ միայն ձեր օգնությամբ է հնարավոր արձանագրել նոր հաջողություններ»:

Շաբաթ օրը՝ մայիսի 15-ին տեղի ունեցած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Արարատը» 3-1 հաշվով պարտության մատնեց «Ալաշկերտին»։ Հաշիվը բացեց Աղվան Պապիկյանը, հետո դուբլ ձևակերպեց Մորի Կոնեն, իսկ «Ալաշկերտից» հանդիպման վերջում աչքի ընկավ Միհրան Մանասյանը։

--00--ՄՀ