Բիչախչյանը ճանաչվել է Պոգոնի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Vahan-8-750x375

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայ ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 59,3 տոկոսը։ Վահանը գոլի հեղինակ է դարձել «Կորոնայի» և «Լեգիայի» հետ խաղերում, ինչպես նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

--00—ՅՄ