Բիչախչյանը մասնակցել է «Պոգոն»-ի հաղթական խաղին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

 

տռռեգտեռգ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցեց «Պոգոն»-ի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Պոգոն»-ը հյուրընկալվելով «Գուրնիկ»-ին առավելության հասավ խոշոր` 4:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 73-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Պոգոն»-ը Լեհաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն է 56 միավորով:

--00--ՍԳ