Վահան Բիչախչյանը պայմանագիր է ստորագրել լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 10,  24 News

Բիչախչյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

«Շնորհավորում ենք Վահանին և մաղթում հաղթական գոլեր իր նոր թիմում»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ