Չակերտավոր փորձագետներ են ներգրավում հանձնաժողովում, որոնք սպասարկելու են իշխանության շահը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

44-օրյա պատերազմի նյութերի ուսումնասիրությունն արդյունավետ լինել չի կարող․ իշխանությունը հանձնաժողովում մեծամասնություն է։ Չակերտավոր փորձագետներ են ներգրավում հանձնաժողովում, որոնք սպասարկելու են իրենց շահը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Կառավարությունն ասում է՝ Արցախի հետ կապված որևէ հարցով մեզ մի դիմեք․ զբաղվում ենք միայն հումանիտար խնդիրներով։ Հարց էի բարձրացրել՝ Փաշինյանը երաշխավորո՞ւմ է, որ Շուշիի գյուղերը թշնամուն չեն անցնի․ ասում են՝ այդ թեմայով դեռ բանակցություններ չկան։ Կա՛մ այս իշխանությունն արդեն պայմանավորվել է, որ Շուշիի գյուղերը կտա թշնամուն, կա՛մ պատրաստ չի այդ մասով բանակցություն վարել», - նշել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ