Տեղեկություն կա՝ մինչև սեպտեմբերի 1-ը Բերձորով ճանապարհը փակվելու է,և Ադրբեջանն անցակետ է տեղադրելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

«Ադրբեջանը օրակարգ է բերել «Զանգեզուրի միջանցքը» և զուգահեռում է Լաչինի միջանցքի հետ, սպառնում է եթե Լաչինի միջանցք չտանք անցակետեր է տեղադրելու: Լաչինի ճանապարհ տրամադրելու դեպքում՝ խախտվում է նոյեմբեր 9-ի հայտարարությունը և խոցելի է դառնում ՀՀ-ի կապը Արցախի հետ՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով: Այս մասին 24News-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Տեղեկություններ կան, որ մինչև սեպտեմբերի 1-ը ճանապարհը Բերձորով փակվելու է և ադրբեջանական անցակետեր են տեղադրվելու, հիմա քննարկվում է, թե ՀՀ-ի չկառուցած ճանապարհին ի՞նչ այլընտրանք կարելի է գտնել, որ երթևեկությունը ՀՀ-ից Արցախ չկանգնի»,- նշեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր