Սարգիս Հովսեփյանը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հնարավոր ընկերական հանդիպման մասին
11/04/2025
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան և նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը «РБ Спорт» թղթակցի հետ զրույցում կիսվել է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպման հնարավորության մասին իր կարծիքով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
«Հանգիստ եղեք։ Հայաստանում ռուսների նկատմամբ վերաբերմունքը շատ դրական է։ Ընդհանրապես, որևէ խնդիր չկա։ 2023 թվականի մարտի 24-ին մենք խաղում էինք Թուրքիայի հետ, չնայած որ նրանց հետ հարաբերություններն ավելի բարդ են։ Այսպիսով, Ռուսաստանի հետ խաղն այստեղ միայն հետաքրքրություն ու ուրախություն կառաջացնի։
Թեև կրկնեմ՝ այս պահին Հայաստանը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանին այնքան էլ մրցակից չէ։ Սրանք տարբեր մակարդակի երկու հավաքականներ են»,- ասել է Հովսեփյանը։
–00–ԱՀ