Դատախազությունում իմ հետ կապված իրավական գործընթաց չկա, Փաշինյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեմ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
«Ոչ, ոչ, ոչ։ «ԱՆԻՖ»»-ի հետ կապված իմ վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ դատախազը ձեր հետևից է գալու «Անիֆ»-ի գործով, կա արդյոք նման իրավական գործընթաց և ասում են՝ այս գործընթացները պայմանավորված են ՔՊ վարչության առաջիկա ընտրություններով, ուզում են Ձեզ և Ձեր թիմակիցներին չեզոքացնել։
«Եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր մեկնաբանությունները կամ գործողությունները կառուցեինք, կարծում եմ՝ շատ սխալ տեղում կլինեինք»,- ասաց Ավինյանը:
Հարցին էլ՝ Փաշինյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք, Ավինյանը կարճ պատասխանեց՝ մտերիմ:
Իսկ թե ինչու Սարիկ Մինասյանը չհաղթեց Գյումրիում՝ Ավինյանը նշեց, թե ամենաբարձր ուժ ստացած ուժը Սարիկ Մինասյանն էր։ Սա Ավինյանը բնական է գնահատում, քանի որ պառլամենտական երկիր ենք։