Ո՛չ թուրքին եմ հավատում, ո՛չ Փաշինյանին. քաղաքացիները խաղաղություն հաստատելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Թեև մայիսից ադրբեջանցիները գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և սահմանում սադրիչ գործողություններ իրականացնում, որի պատճառով ունենում ենք զոհեր, սակայն Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի առանցքային դրույթներից մեկը տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի բացումն է:

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են վերաբերվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:

Քաղաքացիների մի մասի կարծիքով, խաղաղություն հնարավոր է հաստատել, սակայն ժամանակ է պետք (ինչպես նաև պետք է հասկանալ, թե Ադրբեջանն ու Թուրքիան ի՞նչ զիջումներ կպահանջեն դրա դիմաց:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Թուրքիան մեր դարավոր թշնամին է և նրա խոսքին հավատալ պետք չէ:

«44-օրյա պատերազմի ժամանակ՝ ծեր ու մանուկ չխնայեցին, այդքանից հետո ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Առնվազն ապուշ պիտի լինենք, որ նրանց խոսքերին հավատանք, ո՛չ թուրքի խոսքին եմ հավատում, ո՛չ էլ Փաշինյանի»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։