Տիգրանաշենցիները՝ գյուղը Ադրբեջանի կազմ անցնելու լուրերի մասին․ հարցում բնակիչների շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ԵԽ ղեկավար Շառլ Միշելի գլխավորությամբ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Բրյուսելում երեկ եռակողմ հանդիպում տեղի ունեցավ: Հանդիպման ավարտին, ըստ Շառլ Միշելի հայտարարության՝ կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

Շրջանառվող տեղեկատվության համաձայն, ըստ բրյուսելյան պայմանավորվածությունների, Տավուշի և Արարատի մարզից ևս տարածքներ են անցնելու Ադրբեջանի հսկողության ներքո, խոսքը, մասնավորապես, անկլավների մասին է, որոնցից մեկը Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքն է: 

24News-ի նկարահանող խումբն այսօր Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում էր։ Համայնքի բնակիչներից մի քանիսը զրույցի ընթացքում նշեցին, որ մնալու են ու մինչև վերջ պայքարելու են իրենց գյուղի համար՝ «Մենք նրանցից մեկն ենք, որ չենք կարող թողել Տիգրանաշենն անցնի թշնամու ձեռքը»,- ընդգծում էին բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ