Արցախի պատմամշակութային ժառանգության հարցերն են քննարկվել․ Տիգրանակերտի մասին գիրք լույս կընծայվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

dd

Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Արցախի պատմամշակութային ժառանգության հարցեր խորագրով» սերմինարը, որի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի ղեկավար, պ․գ․դ․ Համլետ Պետրոսյանը։ Հ․ Պետրոսյանի ղեկավարությամբ Արցախի հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Արցախի տարբեր վայրերում՝ Տիգանակերտում, Շուշիում, Հանդաբերդում և այլն։ Առավել մեծ աշխատանքներ են կատարվել Տիգրանակերտ քաղաքի տարածքում։ Իր ելույթի ընթացքում Հ․ Պետրոսյանը մանրամասն անդրադարձավ կատարված աշխատանքներին, հայտնաբերված նյութերին, տեղում թանգարանի հիմնմանը և այլն։



Հնավայրի թանգարանը, որը տեղակայված էր միջնադարյան ամրոցի ներսում, ըստ հնագետի՝ տարեկան մինչև 30 հազար այցելու է ունեցել, չնայած Արցախը միջազգայնորեն չէր ճանաչվել։ Հ․ Պետրոսյանը ներկայացրեց նաև Տիգրանակերտին նվիրված կայքի պատրաստման և գրքի կազմման ընթացիկ աշխատանքները։

Բանախոսությանը ներկա էին հնագետներ, Տիգրանակերտում հնագիտական պեղումներ իրականացրած արշավախմբի անդամներ և այլք։

--00—ՍՊ