Հայաստանի թուրքերն ասում են՝ Արցախը, Սյունիքը տանք, «լիշ բի» ամռանը դաչայում հանգիստ գինի խմեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Հայաստանի թուրքերն ասում են՝ Արցախը, Սյունիքը տանք, «լիշ բի» ամռանը դաչայում հանգիստ գինի խմենք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «ՈՄԱ» լեռնահրաձգային գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ թուրքը մեզ միշտ խաբում է, մենք էլ դա թույլ ենք տալիս, պետք է ուշքի  գալ և զբաղվել մեր պաշտպանության ու անվտանգության հիմնախնդիրներով։ 

Վարդանովը նաև նշեց, թե Ադրբեջանում հանուն Սյունիքի 70 հազարանոց միտինգ են անում, իսկ դրանից հետևում է, որ կարծես թե աշխարհին բան են հասկացնում, որ կարող է ինչ-որ պատահականությամբ Նախիջևանում հումանիտար ճգնաժամ ստեղծվի, և իրենք ստիպված մտնեն Սյունիք։

Մանրամասները՝ տեսանյութում։