Պետական պաշտոնյաները ևս պարտավոր են ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքը կամ պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոստացածի պես, պատասխանում է իր գրառման տակ քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումներին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին»։

Հարցին՝ արդյո՞ք նոր կանոնը տարածվում է բոլորի վրա հավասար՝ այդ թվում պաշտոնյաների, նախարարը պատասխանել է.

«Այո, կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։ Բոլորը, այդ թվում՝ պետական պաշտոնյաները, պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Պետական պաշտոնյաները, եթե չպահպանեն այս կանոնը, ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները»։

--00--ԱԹ